Արսենալի խայտառակությունը շարունակվում է?
Անգլիական Պրեմիեր լիգայում ավարտվեց 15-րդ տուրը։ Երեկ կայացավ երկու հանդիպում։
Լոնդոնի «Արսենալը» շարունակում է առանց հաղթանակների շարքը՝ հասցնելով այն 9-ի։ «Զինագործներն» այս անգամ սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեցին «Բրայթոնին»։
Խաղի հաշվիը 36-րդ րոպեին բացեց հյուրերի կենտրոնական պաշտպան Ադամ Վեբստերը։ Լոնդոցիները երկրորդ խաղակեսի սկզբնամասում հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը։ Սակայն, 80-րդ րոպեին Արոն Մույը «Բրայթոնին» կրկին առաջ մղեց՝ հաղթանակ պարգևելով թիմին։
«Արսենալը» շարունակում է նահանջը։ Այս պարտությունից հետո լոնդոնցիները մնացին 19 միավորով՝ նահանջելով 10-րդ հորիզոնական, իսկ «Բրայթոնը» 18 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական։
Տուրի վերջին խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ Սթիվ Բրյուսի սաների կազմում աչքի ընկան Ալեն Սեն-Մաքսիմենը և Ջոնջո Շելվին։
«Նյուքասլը» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 19 միավորով, իսկ «Շեֆիլդը» նույնպես ունի 19 միավոր, սակայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում։
# ԱՊԼ, Արսենալ, Բրայթոն, Նյուքասլ, Շեֆիլդ Յունայթեդ