Արսենալը 30 մլն եվրո է առաջարկել Անգլիայի հավաքականի դարպասապահի դիմաց
«Արսենալը» մտադիր է ամրապնդել դարպասապահի գոտին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» ցանկանում են ձեռք բերել «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Արոն Ռեմսդեյլին։
Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործները» անգլիացի դարպասապահի տրանսֆերի հարցում արդեն բանակցում են «Շեֆիլդի» ներկայացուցիչների հետ, որն ընթանում է հաջողությամբ։
Նշվում է, որ «Արսենալը» 23-ամյա դարպասպահի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, իսկ նրա հետ պատրաստ է կնքել 5 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Արոն Ռեմսդեյլն ընդգրկված էր Անգլիայի հավաքականի` Եվրո-2020-ի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Երիտասարդ դարպասպահը դեռևս որևէ հանդիպում չունի «երեք առյուծների» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արոն Ռեմսդեյլ, Արսենալ, ԵՎՐՈ-2020, Նիկոլո Սկիրա, Շեֆիլդ Ուենսդեյ, տրանսֆերներ