«Արսենալը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
«Զինագործները» փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։
Միկել Արտետայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարտին Էդեգորը, Թոմաս Փարթին, Մայքզ Լյուիս-Սքելին, Կայ Հավերցն ու Էթան Նվաներին, «քաղաքաբնակներից» աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։
«Արսենալը» 50 միավորով երկորդն է, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 41 միավորով` չորրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի