Արսենալը վերջին վայրկյաններին միավոր փրկեց Քրիստալ Փելասի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Քրսիտալ Փելասի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 8-րդ րոպեին «Արսենալին» առաջ մղեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
Բաց թողած գոլից հետո հյուրերը նախքան ընդմիջման գնալը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Օդսոն Էդուարդն ու Կոնոր Գալահերը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Արսենալի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Պատրիկ Վիերայի սաներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացնքն ու ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ։
«Արծիվների» կամզից նախ 50-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Բենտեկեն, ապա 73-րդ րոպեին` Օդսոն Էդուարդը։
«Զինագործները» կարող էին 87-րդ րոպեին խուսափել պարտությունից, սակայն Կիրան Թիրնիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ի վերջո, Միկել Արտետայի թիմին հաջողվեց հանդիպման վերջին գրոհը վերածել գոլի, որը 90+5-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ալեքսանրդ Լակազետը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «զինագործները» վաստակեցին 11 միավոր և զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը։
«Քրսիտալ Փելասն» էլ 8 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Լակազետ, ԱՊԼ, Արսենալ, Միկել Արտետա, Պատրիկ Վիերա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Քրիստալ-Փելաս, Քրիստիան Բենտեկե, Օդսոն Էդուարդ