«Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց` բարդացնելով չեմպիոնական գործը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բորնմութից»։
Հյուրերի հաղթական գոլերը խփեցին Էլի Ջունիոր Կրուպին ու Ալեքս Սքոթը։ «Զինագործներից» աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը։
«Արսենալը» 70 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» 61 միավոր ունի, բայց, առաջատարի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմութը» 45 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml