Արսենալը սայթաքեց` չկարողանալով հաղթել Բրայթոնին 🎥

Արսենալը սայթաքեց` չկարողանալով հաղթել Բրայթոնին 🎥

31/08/2024 - 17:43

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։

«Զինագործները» առաջին խաղակեսում ունեին խաղային առավելություն և 38-րդ րոպեիմ Կայ Հավերցի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ

Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին, Դեկլան Ռայսը երկրորդ դեղին քարտն ստացավ և լոնդոնյան ակումբին թողեց 10 ֆուտբոլիստներով։

«Բրայթոնը» շատ արագ օգտվեց քանակական առավելությունից և արդեն 58-րդ րոպեին խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Ժոաո Պեդրոն։

«Ճայերը» խաղավերջում փորձեցին ևս մեկ գնդակ ուղարկել Դավիդ Ռայայի պաշտպանած դարպասը, սակայն Ֆաբիան Հյուրցելերի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ կորզել։

Այսպիսով, լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Բրայթոնն» ու «Արսենալն» այժմ ունեն 7-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023