Արսենալը պատրաստ է վաճառել Օբամեյանգին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան հնարավոր է շարունակի «Բարսելոնայի» կազմում։
«Զինագործները» խաղացողի ծառայություններից պատրաստ են հրաժարվել նվազագույնը 55 մլն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ կատալոնական ակումբն իր հերթին ցանկանում է բանակցությունների միջոցով սակարկել գումարի չափը։
Կատալոնական ակումբը դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ցանկանում ձեռք բերել գաբոնցի հարձակվողին, սակայն մերժում էր ստացել։
Օբամեյանգի ներկայացուցիչները «Բարսելոնային» հասկացնել են տվել, որ պատրաստ են «Արսենալի» հետ խաղացողի նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները ձգձել, որպեսզի ակումբը համաձայնի վաճառել նրա տրանսֆերը։ Լոնդոնյան ակումբի և խաղացողի միջև պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
«Արսենալը», հնարավոր է, ստիպված վաճառի Օբամեյանգին, քանի որ արդեն որերորդ մրցաշրջանն է չի կարողանում որակավորվել Չեմպիոնների լիգայի մրցաշարին, իսկ «Բարսելոնայի» ղեկավարությունը թույլատրել է ձեռք բերել նրան։
# Արսենալ, Բարսելոնա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ