Արսենալը շարունակում է չեմպիոնական պայքարը` հիանալի խաղով հաղթելով Չելսիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
«Զինագործները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ազնվականների» համար և արդեն 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։
«Չելսիի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում կարողացան միայն կրճատել հաշիվը. 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նոնի Մադուեկեն։
Ավելին անել Ֆրենկ Լեմպարդի թիմին չհաջողվեց, որը բոլոր մրցաշարերում կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը։
«Թոշակառուները» պարտվել են 44-ամյա մասնագետի գլխավորությամբ անցկացրած բոլոր խաղերում։
Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 78 միավոր և շարունում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Չելսին», 39 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Նոնի Մադուեկե, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ