«Արսենալը» նոր հերոս ունի. Մերինոն հաղթանակ պարգևեց «զինագործներին» «Չելսիի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։
Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը 20-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Միկել Մերինոն։
«Արսենալը» միավորների քանակը հասցրեց 58 և երկրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 70 միավոր։ «Չելսին» 49 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից