Արսենալը մտադիր է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը
Ըստ Sky Germany-ի՝ Լոնդոնի «Արսենալը» սկսել է բանակցել Մյունխենի «Բավարիայի» հետ՝ կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգին ձեռք բերելու համար։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «զինագործները» պատրաստվում են անել ամեն ինչ, որպեսզի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեն 31-ամյա խաղացողի տրանսֆերը։ Նշվում է նաև, որ պաշտպանը նույնպես դեմ չէ կարիերան Լոնդոնում շարունակելու տարբերակին, քանի որ դժգոհ է «Բավարիայում» ունեցած իր խաղային պրակտիկայից։
«Բավարիան» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 15 մլն եվրո։
# Արսենալ, Բավարիա, Ժերոմ Բոատենգ