Արսենալը մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն
«Արսենալը» շուտով կհայտարարի խոշոր տրանսֆեր իրականացնելու մասին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Վայթը կարիերան կշարունակի «զինագործների» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը շուրջ մեկ ամիս բանակցելուց հետո վերջապես հասել են համաձայնության. «Արսենալը» 23-ամյա ֆուտոլիստի դիմաց վճարելու է 60 մլն եվրո, իսկ Վայթի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր։
Անգլիացի ֆուտբոլիստը «Բրայթոնի» սան է, որի գլխավոր թիմում մինչ այժմ անցկացրել է 41 հանդիպում։
Վայթը վարձակալությամբ հասցրել է հանդես գալ նաև «Պիտերբորո Յունայթեդի» (16 խաղ, 1 գոլ), «Լիդսի» (49 խաղ, 1 գոլ և 2 գոլային փոխանցում) և «Նյուփորթ Քաունթիի» կազմում (51 խաղ, 1 գոլ և 5 գոլային փոխանցում)։
Հավելենք, որ Բեն Վայթն ընդգրկված էր Անգլիայի հավաքականի Եվրո-2020-ի հայտացուցակում, սակայն այդպես էլ որևէ հանդիպման չմասնակցեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արսենալ, Բեն Վայթ, Բրայթոն, ԵՎՐՈ-2020, տրանսֆերներ