Արսենալը մոտ է խոշոր տրանսֆեր ավարտին հասցնելուն
«Արսենալը» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «հանքափորների» հետ։
Սպասվում է, որ գործարքը լոնդոնյան ակումբի համար կարժենա 50-60 մլն եվրո։
Նշվում է նաև, որ «Արսենալն» ուկրաինացի եզրային հարձակվողի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։
Ռոմանոն գրում է, որ Մուդրիկի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն երիտասարդ ֆուտբոլիստի համար մղվող պայքարում «Արսենալն» առաջ է անցել «կաչաղակներից»։
Հավելենք, որ Միխայլ Մուդրիկը 2022/23 մրցաշրջանում «Շախտյորի» կազմում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Միխայիլ Մուդրիկ, Նիկոլո Սկիրա, Շախտյոր, տրանսֆերներ