Արսենալը մոտ է Էրեդիվիզիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին ձեռք բերելուն
«Արսենալը» մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը, որի հիմնական թեկնածուն «Այաքսի» ֆուտբոլիստ Յուրիեն Թիմբերն է։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործներն» արդեն տևական ժամանակ է աշխատում են` 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Այաքսը» գործարքի հարցում արդեն մերժել է «Արսենալի» առաջին առաջարկը։
Այժմ «զինագործները» երկրորդ` ավելի բարելավված առաջարկն են պատրասում։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի առաջին առաջարկը եղել է 30 մլն, իսկ երկորդը լինելու է 40-45 մլն եվրո։
Այդուհաներձ, «Այաքսը» երիտասարդ ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 50 մլն եվրո։
Ինքը` Թիմբերը, ցանկանում է կարիերան շարունակել միայն «Արսենալի» կազմում և նրա որոշման հարցում լուրջ դերակատարություն է ունեցել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
22-ամյա ֆուտբոլիստը հանգել է այն եզրահանգմանը, որ իսպանացի մասնագետը հիանալի աշխատանք է կատարում երիտասարդների հետ։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Արսենալը» Թիմբերին մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել։
Հավելենք, որ Յուրիեն Թիմբերը հոլանդական Էրեդիվիզիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Ներկա պահին հեղինակավոր Transfermarkt կայքը նրա շուկայական արժեքը գնահատում է 42 մլն եվրո։
Ավելացնենք, որ Թիմբերն «Այաքսի» սան է, որի կազմում անցկացրած 121 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Արսենալ, Էրեդիվիզիա, Յուրիեն Թիմբեր, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո