Արսենալը մերժել է Ռոմայի առաջարկը

Արսենալը մերժել է Ռոմայի առաջարկը

04/01/2020 - 14:37

Ինչպես տեղեկանում ենք իտալական Forza Roma պարբերականից, «Ռոման» ցանկացել է 10 մլն եվրոյի դիմաց «Արսենալից» գնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն մերժում է ստացել։

30-ամյա հայ կիսապաշտպանը ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում» և իր խաղով գրավել է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի սիրտը։ Այդ պատճառով էլ, նրանք ցանկանում են գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրն ընգդծում է, որ լոնդոնյան ակումբը բաց է բանակցությունների համար։

Մխիթարյանը նույնպես ցանկություն ունի մշտական բնակություն հաստատել Իտալիայի մայրաքաղաքում. այժմ Հենրիխն ու կինը սպասում են իրենց առաջնեկին, չեն ուզում տեղափոխվել այլ քաղաք։ Նշվում է նաև, որ հռոմեական ակումբի մարզչական շտաբը բարձր է գնահատում այն փաստը, որ Մխիթարյանը մարզումների ժամանակ խորհուրդներ է տալիս ավելի երիտասարդ խաղացողներին։

«Արսենալը» նույնպես չի ցանկանում բաժանվել հայ կիսապաշտպանից, քանի որ Միկել Արտետան նպատակ ունի վերադարձնել վարձակալան հիմունքներով հանդես եկող որոշ խաղացողների այդ թվում նաև Մխիթարյանին։ Իսկ եթե վաճառեն Մխիթարյանին, ապա ցանկանում են ավելի շատ գումար ստանալ, քան 10 մլն եվրոն է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023