Արսենալը ձախողվում է` սեփական հարկի տակ պարտվելով Վեսթ Հեմին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։
Դեռ ավելին` Միկել Արտետայի թիմը պարտվեց 0:2 հաշվով։
«Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Տոմաշ Սոուչեկի և Կոստանտինոս Մավրապոնոսի խփած գոլերը։
Նշենք, որ 90+6-րդ րոպեին Դևիդ Մոյեսի թիմը կարող էր հաշիվը դարձնել ավելի խոշոր, սակայն Սայիդ Բենրահման չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Արսենալին» փրկեց դարպասապահ Դավիդ Ռայան։
Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Արսենալը» մնաց 40 միավորով և 19-րդ տուրից հետո նահանջեց 2-րդ հորիզոնական։
Այս տուրի արդյունքներով կրկին 1-ին հորիզոնական բարձրացավ «Լիվերպուլը», որի ակտիվում կա 42 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Դավիդ Ռայա, Դևիդ Մոյես, Կոնստանտինոս Մավրոպանոս, Միկել Արտետա, Սայիդ Բենրահմա, Վեսթ Հեմ, Տոմաշ Սոուչեկ