«Արսենալը» ձախողվեց` սենսացիոն պարտություն կրելով «Վեսթ Հեմից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
«Մրճահարները» կարողացան 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տանել «զինագործների» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Ջարեդ Բոուենը։ Տանտերերը 73-րդ րոպեից խաղում 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մայլս Լյուիս-Սքելին։
Միկել Արտետայի գլխավորած թիմը մնաց 53 միավորով և շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ «Վեսթ Հեմը» 30 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից