«Արսենալը» համառ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» համառ պայքարում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Զինագործների» հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Ռիկարդո Կալաֆիորին։ Գոլային դրվագում «կարմիր սատանաների» դարպասապահ Ալթայ Բայինդիրը կոպտագույն սխալ թույլ տվեց։
«Յունայթեդը» ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր և կարող էր քանի անգամ գրավել լոնդոնյան գրանդի դարպասը, բայց չհաջողվեց փրկել խաղը։
Հանդիպման հերոսներից էր «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան` կատարելով 6 սեյվ։
Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցաշրջանն սկսեց հաղթանակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am