Արսենալը համաձայնության հասավ Ռեալի հետ
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Զինագործները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու են մոտ 40 մլն եվրո` նրա հետ կնքելով պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն գրում է նաև, որ կողմերը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն շատ շուտով։
Այսիսով, Մարտին Էդեգորը վերադառնում է «Արսենալ», որի կազմում վարձավճարով հանդես է եկել 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Մարտին-Էդեգոր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ