Արսենալը կրկին միավորներ է կորցնում` բաց թողնելով հաղթանակը Վեսթ Հեմի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
«Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումը և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 7-րդ և 10-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։
Թվում էր` Միկել Արտետայի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «մրճահարները», ովքեր հանդիպման հետագա ընթացքում կարողացան հետ բերել կորցրածն ու ոչ-ոքի փրկել այս խաղում։
Դևիդ Մոյեսի թիմի գոլերը խփեցին Սայիդ Բենրահման ու Ջարեդ Բոուենը։
Հատկանշական է, որ 2:1 հաշվի ժամանակ «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Արսենալը» վաստակեց 74 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Այդուհանդերձ, «զինագործները» միավորների կորստից հետո արդեն ընդամենը 4 միավորով են գերազանցում մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել մրցակցի համեմատ։
«Վեսթ Հեմը», 31 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Դևիդ Մոյես, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Ջարեդ Բոուեն, Սայիդ Բենրահմա, Վեսթ Հեմ