«Արսենալը» լոնդոնյան դերբիում հաղթեց «Չելսիին» 🎥
«Արսենալը» լոնդոնյան դերբիում հաղթեց «Չելսիին» 🎥
01/03/2026 - 22:41

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։

Լոնդոնյան դերբիում «զինագործները» հաղթեցին Վիլիամ Սալիբայի ու Յուրիեն Թիմբերի խփած գոլերի շնորհիվ։ Միկել Արտետայի գլխավորած թիմի պաշտպաններն աչքի ընկան անկյունայինի խաղարկումից հետո։

«Ազնավականների» գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Պիերո Հինկապիի անվան դիմաց։

Հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով. 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Պեդրու Նետուն։ Պորտուգալացի վինգերն առաջին դեղին քարտն ստացել էր ընդամենը 3 րոպե առաջ։

«Արսենալը» 64 միավորով առաջին տեղում է, «Չելսին»` 45 միավորով 6-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026