«Արսենալը» թրիլերային հաղթանակ է կորզել ինքնագոլերի շնորհիվ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
«Զինագործները» մրցակցի դարպասապահ Սեմ Ջոնսթոնի ինքնագոլից հետո` միայն 70-րդ րոպեին բացեցին հաշիվը։
Հյուրերը 90-րդ րոպեին Թուլվալասե Արոկադարեի գոլի շնորհիվ խփեցին պատասխան գնդակը։
Թվում էր, թե «Վուլվերհեմփթոնն» անակնալ միավոր կվաստակի, բայց Միկել Արտետայի գլխավորած թիմը 90+4-ին թրիլերային հաղթանակ կորզեց։ Նորից ինքնագոլ գրանցվեց. աչքի ընկավ Յերսոն Մոսկերան։
Այսպիսով, «Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ ու 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Վուլվզն» ընդամենը 2 միավոր է վաստակել և առաջնության ակնհայտ հետնապահն է` զբաղեցնելով վերջին` 20-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml