«Արսենալը» դրամատիկ հաղթանակ կորզեց «Էվերթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ։
«Զինագործները» խաղային մեծ առավելությամ պայմաններում միայն 89-րդ րոպեին Վիկտոր Դյոկերեշի խփած գոլի շնորհիվ կարողացան բացել հաշիվը։
Գոլային դրվագում հյուրերի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կոպիտ սխալ թույլ տվեց։
Հանդիպման վերջակետն էլ դրեց տանտերերի 16-ամյա վինգեր Մաքս Դոումանը։
Լոնդոնյան գրանդը 70 միավորով առաջին տեղում է։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 10 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»։ Մանկունիական գրանդը, սակայն, երկու հանդիպում քիչ է անցկացրել։
«Էվերթոնը» 43 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml