«Արսենալը» գոլառատ խաղում պարտվել է «Վիլյառեալին» 🎥

«Արսենալը» գոլառատ խաղում պարտվել է «Վիլյառեալին» 🎥

07/08/2025 - 11:43

«Արսենալն» ու «Վիլյառեալը» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում ընկերական հանդիպում են անցկացրել Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում։

Գոլառատ պայքարում իսպանական ակումբը «զինագործներին» հաղթել է 3:2 հաշվով։

«Դեղին սուզանավից» հաշիվը բացել է լոնդոնյան գրանդի պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրասնֆեր Նիկոլյա Պեպեն։ «Արսենալը» 2019 թ. կոտդիվուարցի վինգերին «Լիլից» ձեռք է բերել 80 միլիոն եվրոյով։

30-ամյա ֆուտբոլիստն «Արսենալում» 112 խաղում 27 գոլ է խփել, կատարել 21 ասիստ։

Լոնդոնյան գրանդն ավելի շատ գումարով ձեռք է բերել միայն Դեկլան Ռայսին` 2023 թ. ամռանը ներա տեղափոխության համար «Վեսթ Հեմին» վճարելով 116,6 միլիոն եվրո։

«Վիլյառեալից» մեկական գոլ խփել են նաև Էթա Յոնգն ու Առնո Դանժուման, իսկ «Արսենալից» աչքի են ընկել Քրիստիան Նյորգորն ու Մարտին Էդեգորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023