Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը ծանր պայքարում դուրս եկավ եզրափակիչ
Տոկիո-2020-ի շրջանակում ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգում իր գոտեմարտն անցկացրեց Արթուր Ալեքսանյանը։
Մեր մարզիկը կիսաեզրափակչի շրջանակում մրցեց իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ։
Ալեքսանյանը ծանր պայքարում 4:1 հաշվով հաղթեց իրանցի մարզիկին և օգոստոսի 3-ին եզրափակչում ոսկե մեդալի համար կպայքարի ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր