Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն

23/04/2023 - 22:02

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ապրիլի 22-ին պայքարն սկսեցին 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արթուր Ալեքսանյանը։

Հայ ըմբիշը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, դուրս եկավ եզրափակիչ։

Ապրիլի 23-ին Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի դեմ` հաղթելով 5:1 հաշվով։

Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023