Արդյունք, որը ձեռնտու է Բավարիային և Բորուսիաներին?
Բունդեսլիգայի շրջանակում կայանում է 19-րդ տուրը։ Այսօր կայացել է 5 հանդիպում, որոնց արդյունքում կարող է չեմպիոնական պայքարը սրվել։
Առաջնության առաջատար «Լայպցիգը» բոլոր մրցաշարերի շրջանակում ընդհատեց 13 խաղերից բաղկացած անպարտելի խաղերի շարքը՝ հյուրընկալվելիս պարտվելով «Այնտրախտին»։ Ֆրանկֆուտրյան ակումբը 2 անպատսխան գնդակ ուղարկեց Յուլիան Նագելսմանի սաների պաշտպանած դարպասը։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Ալմամի Տուռեի և Ֆիլիպ Կոստիչի խփած գնդակները։
«Լայպցիգը» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Այնտրախտը» 24 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Առաջատարի պարտոյթունից օգտվեց Մարկո Ռոզեի գլխավորած Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը վերջին շրջանում աչքի չէր ընկնում հաջող ելույթներով և վերջին անգամ հաղթանակ տոնել էր դեկտեմբերի 18-ին։
«Բորուսիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ հետնապահների թվում ընթացող «Մայնցի» նկատմամբ։ Ռոբին Կույասոնի գոլին տանտերեը պատասխանեցին Ֆլորիան Նոյհաուսի և Ալասան Պլեայի գոլերով․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Մյունխենգլադբախյան ակումբը 38 միավորով ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն «Բավարիան» մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Մայնցը» 18 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Վոլֆսբուրգ» 1։2 «Հերտա»
«Ունիոն Բեռլին» 2։0 «Աուգսբուրգ»
«Ֆրայբուրգ» 0։2 «Պադերբորն»
# Ալասան Պլեա, Այնտրախտ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Ֆիլիպ Կոստիչ