Արդա Գյուլերի խաղահամարը Ռեալ Մադրիդի կազմում 📷🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդը» գնել է «Ֆեներբախչեի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։
Այսօր` հուլիսի 7-ին, թուրք ֆուտբոլիստը բուժզննում է անցել «արքայական» ակումբի համար, ինչից հետո տեղի է ունեցել նրա շնորհանդեսը, որի ժամանակ հայտնի դարձավ, թե վերջինս որ խաղահամարի ներքո է հանդես գալու։
Արդա Գյուլերն ընտրել է «24» համարի խաղահամարը, որի ներքո ժամանակին հանդես են եկել նաև Խեսուս Վալիեխոն, Մարիանո Դիասը, Դանի Սեբալիոսը, Ասիեր Իլյարամենդին, Լասանա Դիարան, Նաչոն, Սամի Խեդիրան, Էստեբան Գրաներոն, Կլոդ Մակելելն և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
