Արգենտինան չկարողացավ կոտրել Պարագվայի դիմադրությունը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում արգենտինացիներն ունեին ինչպես խաղային, այպես էլ տարածքային առավելություն, սակայն նրանց չհաջողվեց հաղթանակ կորզել։
Լիոնել Սկալոնիի սաները պարբերաբար ստեղծում էին գոլային պահեր, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում տանտերերի դարպասում։
Հիանալի հանդիպում անցկացրեց Պարագվայի հավաքականի 37-ամյա դարպասապահ Էնթոնի Սիլվան, ով կատարեց 8 սեյվ։
Հատկանշական է, որ պարագվայցիներն էլ, ովքեր խաղի մեծ մասուն շեշտը դրել էին պաշտպանության վրա, բավական վտանգավոր հակագրոհում էին, մի քանի անգամ նույնպես սպառնացին «ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։
Ամեն դեպքում, այս խաղում գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։
Այս ոչ-ոքիի հետո Արգենտինայի հավաքականը ԿՈՆՄեԲՈԼ-ի որակավորման գոտու շրջանակում անցկացրած 9 խաղից հետո վաստակեց 19 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Պարագվայն էլ 12 միավորով 6-րդն է։ Հատկանշական է, որ Էդուարդո Բերիցոյի սաներն անցկացրել են 10 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Էդուարդո Բերիցո, Էմիլիանո Մարտինես, Էնթոնի Սիլվա, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, ԿՈՆՄԵԲՈԼ, Պարագվայի հավաքական