Արգենտինան հյուրընկալվելիս հաղթել է Վենեսուելային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Վենեսուելայի ընտրանու դեմ։
«Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ունեցել է տոտալ առավելություն, ինչն էլ նպաստել է, որ Լիոնել Սկալոնիի սաները հաղթեն 3:1 հաշվով։
Արգենտինացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Խոակին Կոռեան ու Անխել Կոռեան, տանտերերի միակ գոլն էլ գրանցվել է Եֆերսոն Սոտելդոյի անվան դիմաց։
Այս հաղթանակից հետո Արգենտինան վաստակեց 15 միավոր և Հարավային Ամերիկայի որկավորման գոտում 10 թիմերի միջև պայքարում զբաղեցմում է 2-րդ հորիզոնականը։
Վենեսուելան իր ակտիվում ունի միայն 4 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անխել Կոռեա, Արգենտինայի հավաքական, Լաուտարո Մարտինես, Լիոնել Սկալոնի, Խոակին Կոռեա, ԿՈՆՄԵԲՈԼ, Վենեսուելայի հավաքական