Պաշտոնական․ Արարատ-Արմենիան ու Դավիդ Կամպանյան խզել են պայմանագիրը
Ինչպես տեղեկանում ենք «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից, Դավիդ Կամպանյան այլևս չի գլխավորելու երևանյան ակումբը։
«Հարգելի ֆուտբոլասերներ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ ենք, Կամպանյա:
Մաղթում ենք հաջողություն»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Դավիդ Կամպանիա