Սիմեոնե․ «Ռեալն ու Բարսան ցանկանում են լինել այնտեղ, որտեղ մենք ենք»
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Խետաֆեի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։
Խաղից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մադրիդյան ակումբի վրա տիրող ճնշման մասին․
«Այս ամենը նորմալ է։ Մենք գրեթե միշտ եղել ենք բարձունքում։ Մնացել է անցկացնել ևս 11 հանդիպում։
Մարդիկ ասում էին, որ «Բարսելոնան» վատ տեսք ունի, սակայն դուք տեսա՞ք, թե նրանք ինչ արեցին Փարիզում (խմբ․՝ ՊՍԺ 1։1 «Բարսելոնա»)։ Նրանք նոր նախագահ ունեն և նրանց շուրջ աղմուկն ավելի է մեծանում։
«Ռեալն» էլ իր խաղերում մշտապես միավորներ է հավաքում։
Մենք աշխատանք ունենք կատարելու և պետք է շարունակենք մեր ճանապարհը։ «Ատլետիկոյի» hետևից գալիս են երկու հրեշներ, որոնք ցանկանում են լինել այնտեղ, որտեղ մենք ենք»,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցենք, որ ներկա պահին «հնդկացիները» Լա լիգայի շրջանակում վաստակել են 63 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազնացելով 6 միավոր։
«Բարսելոնան», որն ունի 56 միավոր, դեռևս չի անցկացրել 27-րդ տուրի իր հանդիպումը։ Կատալոնական ակումբը մարտի 16-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած սեփական հարկի տակ կմրցի «Ուեսկայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Խետաֆե, Ռեալ Մադրիդ