Ատլետիկոն հաղթանակ կորզեց 90+9-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ🎥
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսը, կարելի է ասել, անցավ հավասար պայքարում` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո, սակայն կողմերն ընդմիջման գնացին կատալոնական ակումբի առավելությամբ. 40-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաուլ Դե Տոմասը։
Հանդիպման երկրորդ կեսում «հնդկացիները» նետվեցին առաջ` փրկելու հանդիպումը և ինչու չէ` նաև հաղթանակ կորզելու։
Տևական ժամանակ Դիեգո Սիմեոնեի սաներին չէրհաջողվում խփել պատասխան գնդակը, և միայն 79-րդ րոպեին Յանիկ Ֆերեյա Կարասկոյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Երբ թվում էր` խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, 90+9-րդ րոպեին Տոմա Լեմարը խփեց նաև մադրիդյան ակումբի հաղթական գնսակը։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին», վաստակեց 10 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Էպսանյոլը» 2 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Էսպանյոլ, Լա-լիգա, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Ռաուլ դե Տոմաս, Տոմա Լեմար