Ատլետիկոն զայրացած է Արսենալի ղեկավարների պահվածքից
Ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Արսենալը» 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Ատլետիկո Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Թոմաս Փարթիին․ հենց այդքան էր կազմում գանացի ֆուտբոլիստի հրաժարագինը։
Լոնդոնյան ակումբն այնքան է շտապել գործարքն ավարտին հասցնել, որ նույնիսկ «հնդկացիներին» տեղյակ չի պահել խաղացողի հրաժարագնի կետի ակտիվացման մասին։ Ինչպես երևում է «Ատլետիկոյի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ, ակումբը խաղացողի հեռանալու մասին իմացել է միայն տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը 32 րոպե առաջ Լա լիգայի ստացված հաղարդոագրության միջոցով։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մադրիդյան ակումբի ղեկավարները անչափ դժգոհ են մնացել «զինագործների» իրենց գործընկերների պահվածքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ երկու ակումբների միջև հարաբերությունները հավերժ վատթարացել են։
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Թոմաս Փարթի, տրանսֆերներ