Ատլետիկոյի երիտասարդական թիմի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը Ռեալի դեմ խաղում🎥

Ատլետիկոյի երիտասարդական թիմի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը Ռեալի դեմ խաղում🎥

03/03/2022 - 17:14

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո» Մ-19-ը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդ» Մ-19-ին։

Հանդիպման հերոս դարձավ «հնդկացիների» 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսը, ով իր անվան դիմաց 2 գոլ և 1 գոլային փոխանցում գրանցեց։

Հատկապես գեղեցիկ ստացվեց Բարիոսի երկրորդ գոլը, երբ հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, ինչից հետո «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 3:1 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023