Ատլետիկը ֆանտաստիկ էր` բասկյան դերբիում ջախջախելով Ռեալ Սոսիեդադին🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կայացավ հերթական բասկյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ատլետիկը» պարզապես քարը քարի վրա չթողեց Սան Սեբաստիանից ժամանած հյուրերին` ջախջախելով 4:0 հաշվով։
Մարսելինո Գարսիա Տորալի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դանի Վիվիանը, Օյան Սանսեթը, Ինիակի Վիլիամսն ու Իկեր Մունիայինը։
Նշենք, որ առաջին խաղակեսում` դեռ 0:0 հաշվի ժամանակ, Մունիայինը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «Ռեալ Սոսիեդադին» փրկեց դարպասապահ Ալեքս Ռեմիրոն։
Այսպիսով, «Բիլբաոն» այս հաղթանակից հետո վաստալեց 37 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
«Սոսիեդադը», 38 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բասկյան դերբի, Դանի Վիվիան, Իկեր Մունիային, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Ռեալ-Սոսիեդադ, Օյան Սանսեթ