Գասպերինի․ «Իլիչիչը շատ լավն է, երբ իրեն չի պահում կնոջ պես»
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահ «Կրոտոնեին»։
Խաղից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ Յոսիպ Իլիչիչի մասին․
«Այսօր նա բարձր մակարդակով հանդես եկավ։ Նա շատ լավն է, երբ կանոնավոր մարզվում է և իրեն չի պահում կնոջ պես։ Երբ նրա մոտ ամեն ինչ կարգին է, ես նրան պրոֆեսոր եմ անվանում»,- նշել է Գասպերինին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում սլովենացի ֆուտբոլիստը Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Յոսիպ Իլիչիչ, Ջանպիերո Գասպերինի