Ատալանտան փորձում է վերգտնել իրեն՝ անակնկալ մատուցելով Լիվերպուլում🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
Ինչպես գիտեք, Յուրգեն Կլոպի թիմը կադրային լուրջ խնդիրներ ունի և այս խաղը տարբեր պատճառներով բաց թողեցին Վիրջիլ Վան Դեյկը, Ջո Գոմեսը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Տիագոն, Նաբի Կեյտան, Ջորդան Հենդերսոնը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Շկեդրան Շաքիրին։
Այս բազմաթիվ կորուսների ֆոնին «Լիվերպուլը» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Բերգամոն ներկայացնող ակումբին՝ պարտվելով 0։2 հաշվով։
Ամեն դեպքում, «Ատալանտան» հիանալի հանդիպում անցկացրեց և հաղթեց Յոսիպ Իլիչիչի ու Ռոբին Գոսենսի խփած գոլերի շնորհիվ։
D խմբի մյուս խաղում էր «Այաքսը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Միդյուլլանին»։ Ամստերդամը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեցին Ռայան Գրավենբերխի, Դավիդ Ներեսի և Նուսաիր Մազրաուիրի խփած գնդակները, իսկ հյուրերի միակ գնդակը գրանցվեց Ավեր Մաբիլի անվան դիմաց։
4-րդ տուրից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը․
1․ «Լիվերպուլ» – 9 միավոր
2․ «Այաքս» – 7 միավոր
3․ «Ատալանտա» – 7 միավոր
4․ «Միդյուլլան» – 0 միավոր
# Լիվերպուլ, Յոսիպ Իլիչիչ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Ռոբին Գոսենս