Ատալանտայի խաղացողները հաղթանակը նվիրել են Բերգամոյի բնակիչներին (լուսանկար)

Ատալանտայի խաղացողները հաղթանակը նվիրել են Բերգամոյի բնակիչներին (լուսանկար)

11/03/2020 - 12:03

Երեկ՝ մարտի 10-ին, «Ատալանտան» պատմական նվաճման հասավ՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչի պատասխան խաղում Բերգամոն ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս 3։4 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ՝ ընդհանուր 8։4 հաշվով հաղթելով դիմակայությունում։

Խաղից հետո «Ատալանտայի» խաղացողները տեսախցիկների վրա պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել հետևյալը․

«Բերգամո, սա քեզ համար է։ Երեբք չհանձնվես»։

Այս կերպ «Ատալանտայի» խաղացողներն իրենց աջակցությունն են հայտնել կորոնավիրուսով վարակվածներին, իսկ Բերգամոն վարակի ամենամեծ աղբյուրներից մեկն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023