Մանչեսթեր Յունայթեդը չի հրաժարվել Գրիլիշին ձեռք բերելու մտքից

Մանչեսթեր Յունայթեդը չի հրաժարվել Գրիլիշին ձեռք բերելու մտքից

02/04/2020 - 15:14

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետևել «Աստոն Վիլլայի» ավագ Ջեք Գրիլիշի շուրջ ձևավորված իրադարձություններին։

Նշվում է, որ չնայած խաղացողը վերջերս հայտնվել էր տհաճ իրավիճակում, սակայն այդ ամենը չի ազդի «կարմիր սատանաների» հետաքրքրվածության վրա։ Ամեն դեպքում «Յունայթեդը» կհետևի խաղացողի վարքագծին, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը բավականին մեծ տեղ է տալիս խաղացողների վարքուբարքին և կարգուկանոնի պահպանմանը։

Սպասվում է, որ խաղացողի տրանսֆերը կարժենա մոտ 80 մլն եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023