Ասիստների պենտա-տրիկ ԿԼ-ում. Շվեդական ակումբը ջախջախել է «Կլուժին» 🎥

Ասիստների պենտա-տրիկ ԿԼ-ում. Շվեդական ակումբը ջախջախել է «Կլուժին» 🎥

22/08/2025 - 10:05

Շվեդիայի գավաթակիր «Հեկենը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Ռումինայի փոխչեմպիոն «Կլուժի» նկատմամբ։

Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Սինոն Գուստաֆսոնն ու Ջոն Դեմբեն, մեկական գոլ են խփել Սիլաս Անդերսենը, Ադրիան Սվանբակն ու Իսակ Բրուսբերգը։ Հյուրերից աչքի են ընկել Մերիտոն Կորենիցան ու Անդրեյ Կորդեան։

«Հեկենից» անհավանական հանդիպում է անցկացրել թունիսցի վինգեր Ամոր Լայունին` ձևակերպելով ասիստների պենտա-տրիկ։ Նա իր խաղընկերներին 5 արդյունավետ փոխանցում է կատարել։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Ռումինիայի Կլուժ քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023