Առաջնագծում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է երևանյան ակումբի երկրորդ թիմի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը։
«Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:
Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:Հավերժ փառք, Էդիկ։ Խոնարհվում ենք…»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ Էդիկ Կիրակոսյանը «Փյունիկի» սան էր և հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում։ Նա 2 հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի կազմում։
Խաղացողի հարազատներին և ընկեներին ցավակցել է նաև «Փյունիկը»․
«19 տարեկան հասակում արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է «Փյունիկի» սան Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։
Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։
Հավերժ փառք, Էդիկ»։
# Արարատ-Արմենիա, Էդիկ Կիրակոսյան, Հայաստան vs Ադբրեջան, Փյունիկ