Առանց VAR-ի միջամտության` Բարսան ու Ռեալը Լա լիգայում հավասար միավորներ կունենային
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։
87-րդ րոպեին բասկյան ակումբի հարձակվող Ինիակի Վիլիամսը հավասարեցրեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, քննարկելով դրվագը VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց գոլը, քանի որ, նախքան դարպասի գրավումն, Իկեր Մունիայինը ձեռքով էր խաղացել։
Այդ ամենով պայմանավորված` Onda Cero-ի և ESPN-ի հայտնի թղթակից Ալեքսիս Մարտինը, ով Twitter-ում առավել հայտնի է Mister Chip անվամբ, հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել։
Բանն այն է, որ, առանց VAR համակարգի միջամտության, «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում կունենային հավասար միավորներ։
Աղբյուրի փոխանցնամբ` ընթացիկ մրցակրջանում «բլաուգրանան» VAR համակարգի կայացրած որոշումների շնորհիվ վաստակել է 5, իսկ «Ռեալը» դրա պատճառով կորցրել 4 միավոր։
Եթե վիճահարույց դրվագներում VAR համակարգը չմիջամտեր, ապա «Բարսելոնան» ու «Ռեալը» կունենային 60-ական միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR համակարգ, Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ