ԱՊԼ-ում ցանկանում են VAR-ի պատասխանատուների և գլխավոր մրցավարի զրույցները լսելի դարձնել հանրության համար
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ցանկանում է VAR համակարգի պատասխանատուների և հանդիպման գլխավոր մրցավարի զրույցները լսելի դարձնել հանրության համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգան ցանկանում է նման նորարարություն կիրառել, որպեսզի երկրպագուների համար ավելի հասկանալի լինի տվյալ գործընթացն ու կայացված որոշումները:
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ այժմ բանակցություններ են վարում առաջնությանը մասնակցող ակումբների ղեկավարների, մրցավարների և նրանց տեսակրկնապատկեներնեի օգնականների հետ:
Հաղորդվում է, որ բոլոր վերոնշյալ անձինք կողմ են և պատրաստ են վերջնական համաձայնություն տալ այդ նորարարության կիրառմանը:
Հատկանշական է, որ եթե կողմերը հասնեն վերջնական համաձայնության, տվյալ գաղափարը կյանքի կկոչվի միայն 2023/24 մրցաշրջանում:
Ընդ որում, նշվում է, որ երկրպագուների համար հասանելի է լինելու միայն VAR համակագրի պատասխանատուների և գլխավոր մարզչի զրույցները, իսկ գլխավոր մրցավարի ու ֆուտբոլիստների/մարզիչների միևջև բանակացությունները շարունակելու են լսելի լինել միայն իրենց համար:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներին հայտնել է, որ դեմ չէ նման թույլտվություն տալուն, սակայն գլխավոր մրցավարների և VAR համակագրի պատասխանատուների զրույցները պետք է հրապարակվեն հանդիպումներից հետո, այլ ոչ թե ուղիղ եթերի ժամանակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, ԱՊԼ