ԱՊԼ-ում աշխատող մրցավարը կսպասարկի «Ֆերնցվարոշ» – «Նոա» հանդիպումը

ԱՊԼ-ում աշխատող մրցավարը կսպասարկի «Ֆերնցվարոշ» – «Նոա» հանդիպումը

24/07/2025 - 10:44

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Ֆերենցվարոշ» – «Նոա» դիմակայության պատասխան հանդիխման մրցավարական անձնակազմը։

Գլխավոր մրցավար – Ռոբերտ Ջոնս։

Եզրային մրցավարներ – Դանիել Ռոբաթան, Քրեյգ Թեյլոր։

Չորրորդ պաշտոնյա – Էնդրյու Քիթչեն։

VAR-ի մրցավարներ – Ջոն Բրուքս, Սթիվ Մերեդիթ։

Բոլոր մրցավարներն Անգլիայից են։

38-ամյա Ջոնսը կարիերայում 92 հանդիպում է սպասարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում, 102 հանդիպում` Չեմպիոնշիփում, 21 հանդիպում էլ` երկրի գավաթի խաղարկությունում։

«Ֆերենցվարոշ» – «Նոա» հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին` Երևանի ժամանակով Երևանի ժամանակով 22:00-ին։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023