ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը Ձանիոլոյի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Ռոմայի հետ
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, ամենայն հավանականությամբ, նախքան ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բորնմութը», որը նրա տրանսֆերի դիմաց «Ռոմային» առաջարկել է 30 մլն եվրո և տարբեր հավելավճարներ։
Հռոմեական ակումբը նաև 10% մասնաբաժին է ունենալու Ձանիոլոյի հաջորդ վաճառքից։
Աղբյուրի փոխանցմամբ` «բալերը» գործարքի հարցում համաձայնության են հասել «գայլերի» հետ։
Ինքը` Ձանիոլոն, չի ցանկանում հեռանալ Իտալիայից, իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Միլանը», որն, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, անձնական պայմանագիր է համաձայցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
Եթե գործարքը կայանա ու Ձանիոլոն տեղափոխվի «Միլան», «ռոսոներիների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։
Հատկանշական է, որ Ձանիոլոն ցանկանում է համալրել հենց միլանյան ակումբի շարքերը։
Սկիրան գրում, որ Ձանիոլոյի տրանսֆեր հարցում «Միլանը» նույնպես բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ։
Իտալացի ֆուտբոլիստին իր շարքերում էր ցանկանում տեսնել նաև «Տոտենհեմը», սակայն լոնդոնյան ակումբը պատրաստ էր միայն գնման իրավունքով վարձակալել Ձանիոլոյին, իսկ «Ռոման» ցանկանում է վաճառել նրան ու գործարքի դիմաց ստանալ նվազագույնը 30 մլն եվրո։
Բացի դրանից, «խցանները» «Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժումայի գործարքն ավարտին հասցնելուց հետո դուրս եկան Ձանիոլոյի համար մղվող պայքարից։
Վերջում ավելացնենք, որ ստեղծված իրավիճակում վերջին խոսքը լինելու է Ձանիոլոյինը։ Հենց նա պետք է որոշի, թե որ ակումբի կազմում է ցանկանում շարունակել կարիերան։
Հավելենք, որ Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 128 հանդիպում` դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորնմութ, Միլան, Նիկոլո Սկիրա, Նիկոլո-Ձանիոլո, Ջանլուկա դի Մարցիո, Ռոմա, Տոտենհեմ, տրանսֆերներ