ԱՊԼ-ն, Բունդեսլիգան և Ա սերիան ներկայացնող ակումբների սկաուտները հետևել են Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների խաղին
Ինչպես տեղեկացնում է Sport24-ն, անգլիական Պրեմեր լիգայի, գերմանական Բունդեսլիգայի և իտալական Ա սերիան ներկայացնող ակումբների սկաուտները Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում կայացած Ուելս – Հայաստան (2:4) հանդիպմանը հետևել են Էդուարդ Սպերցյանի, Նաիր Տիկնիզյանի և Գեորգի Հարությունյանի խաղին:
Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 19-ին և սեփական հարկի տակ կմրցի Լատվիայի ընտրանու դեմ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Գեորգի Հարությունյան, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էդուարդ Սպերցյան, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան