ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի` Նևիլի ու Կարագերի տարբերակները📸
Լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Ջեյմի Կարագերը («Լիվերպուլ») և Գարի Նևիլը («Մանչեսթեր Յունայթեդ»), ովքեր այժմ, որպես փորձագետ, աշխատում են հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում, ներկայացրել են անգլիական Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները։
«Կարագերի թիմ»
Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Ժոել Մատիպ (բոլորը` «Լիվերպուլ»), Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի»)
Կիսապաշտպաններ – Կևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»)
Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Հարի Քեյն, Հին Մին Սոն (երկուսն էլ` «Տոտենհեմ»)

«Նևիլի թիմ»
Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ – Կայել Վոլքեր, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն (երկուսն էլ` «Լիվերպուլ»)
Կիսապաշտպաններ – Կևին դե Բրույնե, Ռոդրի, Բերնարդու Սիլվա (բոլորը` «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Հարի Քեյն, Հին Մին Սոն (երկուսն էլ` «Տոտենհեմ»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
