ԱՊԼ-ի 19 ակումբներ դեմ են արտահայտվել արաբների կողմից Նյուքասլի գնման հետ կապված
Անգլիական Պրեմիեր լիգայի 19 ակումբներ խիստ դժգոհություն են հայտնել արաբների կողմից «Նյուքասլի» գնման հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, առաջնության մյուս բոլոր ակումբները զայրացած են Պրեմիեր լիգայի ղեկավարության վրա և պահանջել են, որ հաջորդ շաբաթ արտահերթ հանդիպում կայանա, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը։
Աղբյուրի փոխանցմամբ` 19 ակումբների ղեկավարները հակասական կարծիք ունեն այն կոնսորցիումի վերաբերյալ, որին հաջողվել է գնել «Նյուքասլը»։ Նրանք Պրեմիեր լիգայի ղեկավարությանը հարցում են ուղարկել և ցանկանում են իմանալ, թե ինչու է այդ գործարքը թույլատրվել, և թե ինչու են նրանք սպասվածից քիչ տեղեկություններ ստացել այդ ամենից։
Այդ ակումբները մտավախություն են հայտնել, որ Պրեմիեր լիգայի բրենդը նույնպես լուրջ վնասներ կկրի` կապված Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի հետ, որն էլ ձեռք է բերել «Նյուքասլի» բաժնետոմսերի 80%-ը։
Այդ գործարքը, մասնավորապես, խիստ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների կողմից, քանի որ այդ հիմնադրամի ղեկավար, Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը ողջ աշխարհում չունի բարի համբավ։ Նրա անվան հետ են կապվում մի շարք մարդկանց սպանություններ և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ։
Բացի դրանից, Պրեմիեր լիգայի ակումբներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ «Նյուքասլի» ֆինանսական ներդրումներն արհետսականորեն կարող են բարձրացնել ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն ու աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձավ, որ «Նյուքալի» նոր սեփականատեր է դարձել կոնսորցիումը, որը ներառում է Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումայւն հիմնադրամը (PIF – Public Investment Fund),PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն։
Հավելենք, որ Մոհամեդ բին Սալմանի կարողությունը գնահատվում է 320 մլրդ ֆունտ, ինչի շնորհիվ ֆուտբոլային սեփականատերերի շրջանակում նա դարձել է ամենահարուստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# PIF, ԱՊԼ, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ