ԱՊԼ-ի վերադարձից հետո առաջին գոլը․ Սթերլինգն առաջ մղեց Սիթիին?
Ավելի քան եռամսյա դադարից հետո անգլիական Պրեմիեր լիգան վերջապես վերադարձել է։ Կայանում են 28-րդ տուրից հետաձգված հանդիպումները։ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, չնայած երկու ակումբներն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին։
Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Արսենալի» դեմ և այդ խաղում առաջնության վերսկսումից հետո գրանցվեց առաջին գոլը։
Հանդիպման 45+2-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի կատարած փոխանցումից հետո անչափ անհաջող գործեց Դավիդ Լուիսը, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Ռահիմ Սթերլինգի մոտ, ով էլ մոտ տարածությունից բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին։
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ