ԱՊԼ-ի մի շարք ակումբներ դիմել են CAS, որպեսզի չեղարկվի Ման․Սիթիի բողոքարկումը

ԱՊԼ-ի մի շարք ակումբներ դիմել են CAS, որպեսզի չեղարկվի Ման․Սիթիի բողոքարկումը

29/03/2020 - 14:22

Անգլիական Պրեմիեր լիգայի թոփ-10 ակումբներից որոշները դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS, որպեսզի անմիջապես չեղարկվի «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը։

Ինչպես գիտեք, «քաղաքաբնակները» ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար փետրվարին երկու տարով զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այդ գործի քննությունը ձգձգվում է, սակայն եվրագավաթային ուղեգրերի համար «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կակառակորդները դիմել են CAS, որպեսզի չեղարկվի «քաղաքաբնակների» բողոք-հայտը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ԱՊԼ-ի թոփ-10 բոլոր ակումբները, բացառությամբ «Շեֆիլդ Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի», դիմել են CAS-ը վերոնշյալ պահանջով։ Նշվում է, որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», ինչպես նաև «Չելսին» հանդես են եկել առանձին նամակակներով։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023